Վահե Խաչատրյան. «Ինձ վիրավորում են միայն նրա համար, որ ողջ եմ մնացել ու ապրում եմ». BRAVO.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վահե Խաչատրյան. «Ինձ վիրավորում են միայն նրա համար, որ ողջ եմ մնացել ու ապրում եմ». BRAVO.am



 BRAVO.am-ը գրում է․

Շոումեն եւ սցենարիստ Վահե Խաչատրյանի հետ զրուցել ենք ակտիվ ստեղծագործական ու դեռ բավական ծանր անձնական ապրումների շրջանում: BRAVO.am-ի համար նա բացահայտել է նոր նախագծերը, խոսել Հայաստանում հումորի առանձնահատկությունների, սեփական վիշտը հաղթահարելու դժվար փորձերի մասին ու կարեւոր խնդրանքով դիմել մարդկանց:

- Բայց Արմինեն Ձեր կյանքի մի մասն է, ու ինչից էլ խոսենք, նրան եւս առնչվելու է:

- Մեր հասարակության մեջ կան այնպիսի չարակամ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում իմ քայլերի վերաբերյալ կարծիք հայտնել. մեղադրում են, թե ինչպես կարող եմ կանգնել բեմում ու շփվել մարդկանց հետ, այն դեպքում, երբ մտերիմներս չեն էլ անդրադառնում այդ թեմային: Զզվելի է տեսնել, թե ինչպիսի մեկնաբանություններ են թողնում «Հումորի լիգա»-ի յութուբյան հոլովակի տակ:

- Իսկ ի՞նչ պետք է անեք նրանք կարծիքով, իրավո՞ւնք չունեք այդ դժբախտությունից հետո փորձել կյանք վերադառնալ:


- Ինքս էլ չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց, որ ինձ վիրավորում են միայն նրա համար, որ ողջ եմ մնացել ու ապրում եմ: Նման բան են իրենց թույլ տալիս, բայց դիմացս կանգնել ու աչքերիս մեջ նայել չեն համարձակվի: Այդ քննարկումներն ինձ տիեզերական ցավ են պատճառում ու վնաս տալիս: Խոսակցություններ են պտտվում. «Եթե այդ դեպքը չլիներ, քեզ ո՞վ էր ճանաչում», ախր ես մինչ կնոջս ճանաչելն էլ երկար տարիներ աշխատել եմ հեռուստատեսությունում ու ամենավարկանիշային նախագծերում եղել: Բայց բազմաթիվ են նաեւ դեպքերը, որ մարդիկ մոտենում են փողոցում ու աջակցում:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում