Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր եղեք բնական, ուշադրություն մի դարձրեք այլոց դրական օրինակին կամ բարի խորհրդին: Եկել է ժամանակը անել սխալներ եւ կառուցել անձնական կյանքը:

ՑԼԵՐ

Այսօր դուք կհասկանաք, թե իրականում որքան մտերիմ եւ թանկ է ձեզ համար ձեր սիրելին եւ որքան տխուր կլիներ ձեր կյանքն առանց նրա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այդքան էլ հեշտ չէ լինել սիրելի, որքան ձեզ միշտ թվացել է: Սակայն դուք պետք է պատվով հաղթահարեք այդ դժվարությունը, որն այսօր ձեզ էլ ավելի ծանր կթվա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք անընդհատ գուշակություններ եք անելու, թե արդյոք ձեր սիրելին սիրում է ձեզ, թե ոչ: Աստղերը խորհուրդ են տալիս հարցերով չտանջել ճակատագրին, այլ դրանք ուղղել հենց սիրելիին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր չարժե չափից դուրս վճռական լուծել ձեր կամ ձեր սիրելիի ճակատագիրը: Դա կարող է վատ հետեւանքներ ունենալ ձեր երկուսի համար էլ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար տխուր կլինի գիտակցելը, որ այն ամենն, ինչ նա արել է ձեզ համար, իզուր է եղել, քանի որ ձեզ վրա անհրաժեշտ ազդեցություն չի թողել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կջանա իր քայլերի վերաբերյալ ձեզանից հստակ արձագանք ստանալ, սակայն փաստ չէ, որ դա նրա մոտ կստացվի:

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեզ թվում էր, թե դուք անգիր գիտեք ձեր սիրելիին, որ նա շատ կանխատեսելի է, սակայն այսօր դուք պետք է վերանայեք ձեր տեսակետը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր խանդը կտանջի ձեզ: Ձեզ կթվա, թե եթե սիրելին դեռ չի դավաճանում ձեզ, ապա շատ շուտով նա կանի դա:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Դուք ուժեղ մարդ եք, եւ պետք է ձեր ուժերը հավաքեք, որպեսզի օգնեք ձեր սիրելիին: Նա դրա կարիքը կունենա, ինչպես երբեւէ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին կամաչի ձեզ հետ իրեն պահել ինչ-որ ձեւով, որի պատճառները ձեզ համար անհասկանալի կլինեն:

ՁԿՆԵՐ

Ամեն ինչ գնում է` ըստ ձեր մշակած ծրագրի: Հարաբերությունները սիրելիի հետ զարգանում են այնպես, ինչպես դուք ցանկանում էիք: Այնպես որ` հանգիստ եղեք: