Բրյունետը եվրատեսիլյան առաջին փորձն է ունեցել Լիվերպուլում

Այսօր՝ մայիսի 1-ին, Լիվերպուլում կայացել է Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետի եվրատեսիլյան առաջին փորձը։ Հայ երգչուհին երեկ էր մեկնել Մեծ Բրիտանիա, իսկ այսօր արդեն ներկայացել է մրցութային բեմում։
Փորձին Բրյունետը ներկայացել է կտրվածքներով սպիտակ զգեստով, որն ամրացված է սեւ պարաններով։ Դատելով Առաջին ալիքի հրապարակած լուսանարներից՝ երգչուհին բեմին միայնակ է լինելու, նրա ելույթն ուղեկցվելու է լուսային լուծումներով։

Բրյունետը ելույթ է ունենալու մայիսի 11-ին՝ «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում՝ 2-րդ համարի ներքո։ Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը մայիսի 9-ին է, եզրափակիչը՝ 13-ին։



