Քրիստինե Պեպելյանն ու Սոֆի Մխեյանը վերջապես հաշտվել են

Երգչուհիներ Քրիստինե Պեպելյանն ու Սոֆի Մխեյանը երկար տարիներ անց վերջապես վերականգնել են իրենց ջերմ հարաբերությունները:
Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամյան իր էջում շնորհակալություն է հայտնել Պեպելյանին հարցազրույցի համար և գրել, որ անչափ հուզվել է երկու ընկերուհիների վերըստին միավորումից։
«Ամենից շատ ստուդիայում էի հուզվել… երեխեքի հետ ու Սոֆիի երգը երգելիս… ու, երբ այսքան տարի անց երկու ընկերուհի վերջապես ՆՈՐՈՎԵՑԻՆ:
Տա Աստված երազները կատարվեն», — գրել է Նազենին:
Նշենք, որ ուրախալի լուրին արձագանքել է նաև երգչուհի Սիրուշոն, ով սրտիկներ է դրել հրապարակմանը։
Նշենք, որ Սոֆին ու Քրիստինեն մտերիմ ընկերուհիներ էին 2000-ականներին: Նրանց միջև անհամաձայնություն էր սկսվել 2007 թվականին։
Տեսանյութը ստորև