Անդրեն և երգչուհի Անի Օհանյանն ամուսնացել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անդրեն և երգչուհի Անի Օհանյանն ամուսնացել են




Ճանաչված երգիչ Անդրեն և երգչուհի Անի Օհանյանն ամուսնացել են։

Այս մասին հայտնել է Անդրեն և սոցիալական ցանցերում տեսանյութ հրապարակել։ Տեսանյութում երևում է, որ եղել է պսակադրություն, որին ներկա են եղել փոքրաթիվ հյուրեր:

Հայտնել ենք, որ Անդրեն Տաթևի վանքում էր ամուսնության առաջարկ արել Անի Օհանյանին։

Տեսանյութում երևում էր, թե ինչպես է զույգն ուղղաթիռով հասնում Սյունիք, այնուհետև Տաթևի ճոպանուղով՝ Տաթևի վանք, որտեղ էլ տեղի էր ունեցել գեղեցիկ արարողությունը։


Նշենք նաև, որ հարսանիքը հետաձգվել էր սեպտեմբերյան ռազմական գործողությունների պատճառով:

Զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Աղջիկը նոր է սկսում երգչուհու իր կարիերան։ Նա 21 տարեկան է, ծնվել է Արմավիր քաղաքում, բայց մեծացել է Սանկտ Պետերբուրգում։

Անդրեն ծնվել է 1979 թվականին Լեռնային Ղարաբաղում, սակայն երկար տարիներ ապրել և աշխատել է Հայաստանում։ Վերջին տարիներին նա բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, թեև հայրենիք հաճախ է գալիս։

Տարեսկզբին նա բարդ վիրահատության էր ենթարկվել ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել է Հայաստան ու մի քանի ամիս է, ինչ բնակվում է հայրենիքում։