Քարդաշյանը զարմացրել է իր համեստությամբ, իսկ Լոպեսը փայլել է առանց տխուր Աֆլեքի. աստղերը՝ Met Gala-2023-ում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քարդաշյանը զարմացրել է իր համեստությամբ, իսկ Լոպեսը փայլել է առանց տխուր Աֆլեքի. աստղերը՝ Met Gala-2023-ում




Ամեն տարի մայիսի 1-ին Նյու Յորքի լույսերը սովորականից ավելի պայծառ են փայլում: Հենց այս օրը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում են հավաքվում համաշխարհային շոու-բիզնեսի աստղերը՝ շքեղ և արտասովոր հանդերձանքով։

Ամերիկյան նորաձևության ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Met Gala-ն կամ նորաձևության «Օսկար»-ն այս անգամ նվիրված էր դիզայներ Կառլ Լագերֆելդի ժառանգությանը։

Քիմ Քարդաշյանն առաջիններից էր, որ հայտնվեց կարմիր գոգի վրա։ Մինդեռ անցյալ տարի նա վերջում ներկայացավ Met Gala-ին՝ ներկայանալով Մերիլին Մոնրոյի հայտնի զգեստով, որով նա Ջոն Քենեդիի համար երգել է «Happy Birthday, Mr. President» երգը։



Այս անգամ Քարդաշյանը համեմատաբար պարզ և համեստ հանդերձանք էր ընտրել Schiaparelli-ից, սակայն նա գործնականում չի էլ ցանկացել լուսանկարվել: Համոզվելով, որ լրագրողները մի քանի «հերթապահ» կադր են արել, Քիմը շտապել է թաքնվել թանգարանի խորքում, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելվում է։ Երկրպագուները վստահ են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Քիմը հոգնել է իր անձի նկատմամբ մեծ ուշադրությունից։ Այս անգամ նա Met Gala էր եկել պարզապես զվարճանալու։

Պարահանդեսին մասնակցել են նաև Քիմ Քարդաշյան քույրերը՝ Քայլի և Քենդալ Ջեները, ինչպես նաև Փերիս Հիլթոնը, ով առաջին անգամ էր հրավիրված Met Gala-ին։

Հյուրերի թվում էին Ջենիֆեր Լոպեսն առանց ամուսնու՝ Բեն Աֆլեքի, Կարա Դելևինը, Ջեսիկա Չեսթեյնը, Սիդնեյ Սվինին, Պեդրո Պասկալը, Էշլի Գրեհեմը« Մարգո Ռոբին և այլ հայտնիներ։ Իհարկե, կային նաև աստղային զույգեր՝ Ռիհաննան և A$AP Rocky-ն, Սալմա Հայեքը և Ֆրանսուա-Անրի Պինոն, Սուկի Ուոթերհաուսը և Ռոբերտ Պատինսոնը, Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասը, Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը։