FOX 11. Ladaniva-ն նոր շրջադարձ է հայկական երաժշտության մեջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

FOX 11. Ladaniva-ն նոր շրջադարձ է հայկական երաժշտության մեջ




Մեր երաժշտությունը նման է տարբեր մշակույթների խառնուրդի… Այն ճամփորդության, ինչպես նաեւ մարդկության երաժշտությունն է, FOX 11-ին տված հարցազրույցում ասում է հայ երգչուհի Ժալկին Բաղդասարյանը, ով հիմնել է Ladaniva խումբը ֆրանսիացի մուլտի-ինստրումենտալիստ Լուի Թոմասի հետ։

Ժակլինն ու Լուին մի երեկո հանդիպել են բարում՝ ջազ ջեմ-սեյշնի ժամանակ: «Լուին շեփոր էր նվագում, իսկ ես երգում էի։ Հետո միասին սկսեցինք ջազ նվագել, ինչպես նաեւ միասին սովորեցինք կոնսերվատորիայում։ Իսկ մեկ օր անց Լուին լսեց, որ ես հայերեն եմ երգում։ Ասաց՝ մի բան անենք, քանի որ սիրահարվել է հայոց լեզվին ու երաժշտությանը»,- հիշում է Բաղդասարյանը

 
 Անկախ այն բանից, թե որտեղ են նրանք ելույթ ունենում կամ ինչ լեզվով են երգում, նրանց էներգիան վարակիչ է: «Գիտեք, ինչ-որ մելամաղձոտ բան կա դրանում։ Մելամաղձությունը տխրության մեջ գեղեցիկ բան է»,- ասել է Թոմասը:

Ժակլինի խոսքով՝ Լուին կոչ է արել հայերեն երգել։ Նա կատարել է իրենց առաջին՝ «Vay Aman» երգը, իսկ տեսահոլովակի թողարկումից անմիջապես հետո երգը դարձավ հիթ Հայաստանում եւ ունեցավ միլիոնավոր դիտումներ։ Նրանց երգերի մեծ մասը հայերեն է, բայց կան նաեւ ռուսերեն ու ֆրանսերեն երգեր։

Ժակլինն ասում է, որ իր ոգեշնչումը գալիս է առօրյայից, օրինակ՝ իրենց վերջին «Շաքար» երգը: Ժակլինի կապը Հայաստանի հետ տարիների ընթացքում ամուր է մնացել։

 
 «Ես ծնվել եմ Հայաստանում, մեծացել եմ Բելառուսում։ Իսկ Ֆրանսիա գալուց հետո ես միշտ եղել եմ հայ համայնքի մի մասը եւ միշտ ցանկացել եմ երգել հայերեն, պարել, մասնակցել մեր մշակույթին»,- հավելել է նա։

Լուին ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում։ Նրա համար երաժշտությունը ԴՆԹ-ում է․ նա սկսել է շեփոր նվագել 7 տարեկանից։ «Ես ծնվել եմ երաժիշտների ընտանիքում։ Մայրս դաշնամուր էր նվագում։ Մանկուց ես նվագել եմ տարբեր գործիքներ»,- նշել է նա։ Երաժշտության եւ արկածների հանդեպ սերը մեծ ազդեցություն է ունեցել նրա աշխատանքի ու կյանքի վրա։

Նրանց երաժշտությունը կապում է մարդկանց եւ տարբեր մշակույթներ: «Շատ տարբեր ֆլյուիդներ․ մենք ուրախ տրամադրություններ ունենք, բայց նաեւ ունենք նոստալգիկ եւ մելամաղձոտ ֆլյուիդներ: Մեր երաժշտությունը նման է տարբեր մշակույթների խառնուրդի… ճանապարհորդության երաժշտություն, ինչպես նաեւ մարդասիրություն»,- նշել է Ժակլինը: