Մեսին ՍԱ-ի տուրիստական դեսպանի դերի համար ստանում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին Սաուդյան Արաբիայի տուրիստական դեսպանի դերի համար ստանում է տարեկան 25 միլիոն ֆունտ ստերլինգ հաղորդում է The Athletic-ը։
Մեսին 2022թ․ մայիսին է պայմանագիր կնքել է Սաուդյան Արաբիայի Տուրիզմի նախարարության հետ։ Նա պարբերաբար այցելում է այդ երկիր եւ սոցիալական ցանցերում լուսանկարներ հրապարակում։
2021թ․ հունվարին The Telegraph-ը հաղորդել էր, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել էր տարեկան 5 միլիոն ֆունտ ստերլինգով ստանձնել նույն պարտականությունը։