Կյանքից հեռացել է դիզայներ Վալենտին Յուդաշկինը

«Ցավալի լուր. Վալենտին Յուդաշկինն այլևս չկա: Այս մասին հայտնել է նրա կինը։ Փայլուն մոդելավորող, համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ։ Նրա հանդերձանքները կրել են շոու-բիզնեսի, թատրոնի և կինոյի աստղերը, իսկ շոուները միշտ մեծ ուշադրություն են գրավել»,- ասված է Առաջին ալիքի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Յուդաշկինը տարիներ շարունակ բուժվում էր քաղցկեղի դեմ: