Լույս աշխարհ է եկել Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի երեխան

Ռուս դերասան Պավել Պրիլուչնին երրորդ անգամ հայր է դարձել. ապրիլի 28-ին լույս աշխարհ է եկել նրա և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին։
Դերասանուհու համար սա առաջին երեխան է։ Բրուտյանը մայրանալու ուրախալի լուրը հայտնել է ինստագրամյան իր էջում։ Մայիսի 2-ին նա տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից։ «04/28/2023», - գրված է հրապարակմանը կից։
Կադրերում երևում են Պրիլուչնին և դերասանուհի Ագաթա Մուցենիեձե հետ նախորդ ամուսնությունից նրա երեխաներին։