Աստղերը գրավել են Meta Gala-ի կարմիր գորգը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղերը գրավել են Meta Gala-ի կարմիր գորգը



35-ամյա Ռիհաննան եւ նրա ընկերը՝ A$AP Rocky-ն փոթորկել են Նյու Յորքի Meta Gala-յի կարմիր գորգուղին։





Հղի Ռիհաննան փայլել է ծաղկային պրինտով Valentino վերարկուով, որը համադրել է էքստրավագանտ արեւային ակնոցով եւ կարմիր շրթներկով։





Նա հանել է վերնազգեստը, որպեսզի ցուցադրի սպիտակ զգեստը, որը նույնպես Valentino-ից էր:



A$AP-ը ներկայացել է սեւ Gucci բլեյզերով, որը համադրել է ջինսե տաբատի եւ վանդակավոր կիլտի հետ:



Բրազիլացի մոդել 42-ամյա Ժիզել Բունդհենը ժամանել է Chanel-ի էլեգանտ վինտաժային սպիտակ զգեստով, որը հիանալի կերպով սազում էր նրա սլացիկ կազմվածքին՝ զուգորդված փետուրներով վերարկուով։



Էմիլի Ռատակովսկին ցուցադրել է իր խորը դեկոլտեն՝ երկրաչափական նախշերով Tory Burch շագանակագույն զգեստով։



Ջենիֆեր Լոպեսը հիացրել է իր կտրվածքներով զգեստով։ 53-ամյա երգչուհին շքեղ տեսք ուներ Ralph Lauren-ի սեւ ու վարդագույն զգեստով, որն ընդգծել է նրա շքեզ կազմվածքը։



Պենելոպա Քրուզը հրեշտակային տեսք ուներ Chanel-ի օդային սպիտակ զգեստով՝ փայլուն արծաթյա զարդանախշերով: Զգեստն առանձնանում էր արքայադստեր ոճի փքված շրջազգեստով եւ գոտկատեղին մարգարիտ ճարմանդով:



Էնն Հեթուեյը նման էր սեքս-բոմբի՝ Versace-ի համարձակ դեկոլտեով սպիտակ զգեստով:



Սալմա Հայեքն ընտրել է Gucci-ի հանդերձանք, որը համադրել էր կարմիր լաքապատ կաշվե կորսետով։



Նաոմի Քեմփբելն աստղային միջոցառմանը ներկայացել է 2010 թվականի գարուն-ամառ Chanel-ի կուտյուր հավաքածուի վարդագույն զգեստով։



Իրինա Շեյքը շքեղ տեսք ուներ էլեգանտ, բայց պարզ զգեստով՝ կիսանդրին ծաղկային պրինտով եւ պարանի տեսքով ուսադիրներով: Մոդելը հանդերձանքն ամբողջացրել է թանկարժեք քարերով բազմաշերտ վզնոցով։