Լրահոս

Լիվերպուլում կայացել է Բրյունետի եվրտեսիլյան երկրորդ փորձը



«Եվրատեսիլ»-ի շրջանակում Լիվերպուլում կայացել է Բրյունետի երկրորդ փորձը: Armenia in Eurovision էջն Instagram-ում փորձից լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ Բրյունետի կերպարը առաջին փորձից հետո փոփոխության չի ենթարկվել:


Բրյունետը ելույթ է ունեցել դիզայներ Նարեկ Ջանգիրյանի հեղինակած սպիտակ զգեստով, որն առանձնահատուկ է հայկական գորգի զարդանախշերով եւ զգեստն ամրացնող պարաններով։ Երգչուհու մազերը կիսահավաքած վիճակում են, դիմահարդարումը՝ այպիսին, ինչպիսին Future Lover երգի տեսահոլովակում, որտեղ երգչուհու աչքերը շեշտադրված են դասական սեւ աղեղներով:

Բրյունետը ելույթ է ունենալու մայիսի 11-ին՝ «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում՝ 2-րդ համարի ներքո։ Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը մայիսի 9-ին է, եզրափակիչը՝ 13-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին