Քեթի Փերին, Լայոնել Ռիչին, Էմմա Թոմփսոնը եւ այլ հայտնիներ՝ Չարլզ 3-րդի թագադրության արարողությանը


Չարլզի ու Կամիլայի թագադրությանը մասնակցում են մի շարք ազդեցիկ մարդիկ, ինչպես քաղաքականության, այնպես էլ՝ շոուբիզնեսի ոլորտից։ Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերին արարողությանը ներկայացել է բրիտանական Vogue-ի խմբագիր Էդվարդ Էնիֆյուլի հետ։ Երգչուհին կրում է բաց մանուշակագույն զգեստ, նույն երանգի ժիլետ, ձեռնոցներ եւ լայնեզր գլխարկ։ Նրա պարանոցն ու ականջները զարդարում են մարգարտյա հուլունքները։

Բրիտանացի դերասանուհի Էմմա Թոմփսոնը մուգ վարդագույն թրենչով է, որը զարդարված է ծաղկային պրինտով։

Արարողությանը ներկա են նաեւ Լայոնել Ռիչին,երաժիշտ Նիք Քեյվը, որոնք դասական կոստյումներով են, եւ դերասանուհի Ջոաննա Լամլին, որը դասական ոճի սեւ զգեստով է եւ սպիտակ գլխարկով։


Չարլզը գահը ստանձնել էր 2022 թ-ի սեպտեմբերի 8-ին` մոր՝ Էլիզաբեթ 2-րդի մահից հետո:

Լուսանկարները՝ Getty Images, Karwai Tang