Ինչպե՞ս են «Ազգային երգիչ» նախագծում պատրաստվում եզրափակիչ համերգին․ Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ իրենց հույզերի, ձեռքբերումների ու մրցակցության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպե՞ս են «Ազգային երգիչ» նախագծում պատրաստվում եզրափակիչ համերգին․ Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ իրենց հույզերի, ձեռքբերումների ու մրցակցության մասին


«Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանը մոտենում է ավարտին։ Մինչ հեռուստադիտողն ու հանդիսատեսը սպասում են քվեարկության արդյունքերին, մասնակիցները՝Սամվել Մալոյանը, Անի Խառատյանը, Արսեն Զաքարյանն ու Հայկուհի Հարությունյանը ետնաբեմում NEWS.am STYLE-ի հետ կիսվել են իրենց հույզերով ու ամփոփել ամիսների ձեռքբերումները։

Հեռուստադիտողներից յուրաքանչյուրն ունի հաղթողի իր նախընտրելի թեկնածուն, իսկ մասնակիցները վստահեցնում են՝ իրենց միջեւ մրցակցություն չկա, կա միայն պարզ ու անկեղծ ընկերություն։

Թե ինչպես են «Ազգային երգչի» շրջանակում պատրաստվում եզրափակիչ համերգին, դիտեք մեր պատրաստած ռեպորտաժում, իսկ քվեարկության արդյունքները կամփոփվեն կիրակի օրը՝ ժամը 20:00-ին, «Շանթ» հեռուստաընկերության եթերում։