Ֆուտբոլիստ Դավիթ Ղանդիլյանի հայրը փրկվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ-ի հմուտ բժիշկների օպերատիվ, սառնասիրտ և գրագետ մոտեցման շնորհիվ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆուտբոլիստ Դավիթ Ղանդիլյանի հայրը փրկվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ-ի հմուտ բժիշկների օպերատիվ, սառնասիրտ և գրագետ մոտեցման շնորհիվ




Օրեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում փրկել են Թորգոմ Ղանդիլյանի կյանքը, որը «West Armenia» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Դավիթ Ղանդիլյանի հայրն է։ 


Վերջինս երկարատև բուժում էր ստանում տվյալ հիվանդանոցում։ Բժիշկների օպերատիվ, սառնասիրտ և գրագետ մոտեցման շնորհիվ կարողացել են կանխարգելել ինֆարկտը։ Բժշկական վիրտուոզ միջամտության շնորհիվ հնարավոր է եղել կրկնակի ստենդավորել նախկինում ստենդավորված անոթը։ Չնայած հիվանդի բազմակի խնդիրներին ու ծանր վիճակին` հնարավոր է եղել կանխարգելել հետագա չարաբաստիկ զարգացումները։ Անոթային վիրաբույժների , տեղի կարդիոլոգների և նեֆրոլոգների գրագետ համագործակցության շնորհիվ պացիենտի վիճակը հնարավոր է եղել կայուն պահել դինամիկ պրոգրեսիայով։ Հիվանդանոցի բարեխիղճ և սրտացավ վերաբերմունքի համար հիվանդի հարազատները իրենց երախտագիտությունն են հայտնում հիվանդանոցի ողջ անձնակազմին։ 


Նշենք, որ հիվանդի մոտ երիկամային նեֆրիտ է, և նրա վիճակի կայունացման մեջ մեծ ու նշանակալի դեր ունի հեմոդիալեզի բաժանմունքի անձնակազմը։