Վահագն Ստեփանյանի նոր ձայնասկաավառակը «А New Chapter» մուտք է գործում միջազգային հարթակ լայն մասշտաբով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վահագն Ստեփանյանի նոր ձայնասկաավառակը «А New Chapter» մուտք է գործում միջազգային հարթակ լայն մասշտաբով



Ջազ ֆյուժն ստեղնաշարահար Վահագն Ստեփանյանի նոր ձայնասկաավառակը «А New Chapter» մուտք է գործում միջազգային հարթակ լայն մասշտաբով։ 

Նրա «Synergy» տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ Նյու Յորքի, Թայմս Սքվերում՝ որին մասնակցում էին համաշխարհային կարգի երաժիշտներ: 


 ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ (4 մայիսի 2023). Պատերազմված Հայաստանում տասնամյա տղան վստահորեն ասաց իր դաշնամուրի ուսուցչին, որ մի օր ինքը նվագելու է ջազի և գոսպելի լուսատուների հետ: Նա անմիջապես տապալեց նրա հավակնությունները, բայց տղան վստահորեն մնաց անդրդվելի և շարունակեց աշխատել իր վրա։ Ստեղնաշարահար Վահագն Ստեփանյանն իր երազանքն իրականացնելու համար Լոս Անջելես-ից մեկուկես տարի անց՝ շրջապատեց իրեն Գրեմմիի մրցանակակիր և համաշխարհային մակարդակի երաժիշտներով, պրոդյուսերներով և ինժեներներով՝ ձայնագրելու իր երկրորդ ալբոմը, ճիշտ վերնագրելով «A New Chapter»։ Ստեփանյանը գրել և գործիքավորել է ութ գործիքային գործեր, մայիսի 19-ին թողարկվող իր ջազ ֆյուժն ձայնասկավառակի համար։ 

 Ստեփանյանը թողարկում է իր «A New Chapter» ձայնասկավառակը Քիթ Ուեյքլիի հետ, ով այս տարվա սկզբին արժանացավ Գրեմմիի, Best Classical Compendium «An Adaption Story» ձայնասկավառակի համար, որին Վահագն Ստեփանյանը իր ներդրումն ունեցավ որպես հնչյունային ռեժիսոր և ստեղնաշարահար: Սա Հայաստանի պատմության մեջ հիշարժան է։

Վահագն Ստեփանյանը «Intercontinental Music Awards» և «Foley The World» մրցույթի ժյուրիներից է։ Նա 2015թ.-ից հանդիսանում է GRAMMY-ի քվեարկության ակտիվ անդամ: Ավելի ուշ՝ 2023 թվականին Վահագնը ‘Recording Academy’-ի կողմից ընտրվեց որպես GrammyU մենթոր: 


 2017 թվականից ի վեր, համաշխարհային առաջատար արտադրող 'Waves Audio' փլագինների խնդրանքով Վահագնը ստեղծեց preset-ներ սիրելի փլագինների «Renaissance» փաթեթի համար, ներառյալ RVerb; REQ2; REQ4; REQ6, Clavinet և Electric 200: Այսօր այս փլագինները առաջին ընտրությունն են Գրեմմիի մրցանակակիր շատ միքսինգ ինժեների, երաժշտական պրոդյուսերների, երաժիշտների և ձայնային դիզայներների համար: 

 «A New Chapter» ձայնասկավառակը ներառում է համաշխարհային երաժիշտների ինչպիսիք են, տասնմեկ անգամ Գրեմմիի դափնեկիր Ֆիլիպ Լասիթերը (Prince, Ariana Grande), Գրեմմիի նոմինացված կիթառահարներ Գրեգ Հաուին և Մարկ Լետիերին (Snarky Puppy); սաքսոֆոնի լեգենդ Դեյվ Կոզը, բասիստ Իդա Նիլսենը (Prince) և թմբկահար Էրիկ Մուրը, ի թիվս այլ հաջողակ նվագողների։ 

2009 թվականին ԱՄՆ կատարած այցի ժամանակ նա ոգևորվեց ստեղնաշարի վարպետության իր հնարավորությունների արձագանքից: Չորս տարի անց դժվարին հանգամանքները նրան թողեցին նույնիսկ առանց ստեղնաշարի, որի վրա կարող էր պարապել: 


 Ստեփանյանը չվախենալով շարունակում էր հավատալ ու համառորեն, քայլ առ քայլ աշխատել՝ երբեք աչքից չկորցնելով իր նպատակները։ Այսօր նա մրցանակակիր երաժշտական պրոդյուսեր է, գործիքավորող, երգահան, կինոյի և հեռուստատեսային կոմպոզիտոր և ստեղնաշարահար, ով ստեղծել է ալբոմ, որը կոչված է բարձրացնել նրան ժամանակակից ջազում էլիտար կարգավիճակի: 

«A New Chapter»-ից թողարկված առաջին սինգլը «Synergy»-ն է, որը թողարկվել է անցյալ ամիս և ուղեկցվում է թիզերի տեսահոլովակով, որի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 25-ին Թայմս Սքվերում: 

 Ստեփանյանը սկսեց գրել «A New Chapter»-ը երբ ճամփորդում էր, Արիզոնայ և Յուտա, որտեղ նա այցելեց Հենքսվիլ, մի վայր, որը նկարագրված է որպես «Մարս Երկրի վրա», ամայի, լեռնային ֆոն, որը երևում է ալբոմի շապիկին: Ստեփանյանը անմիջապես կիսեց այս գաղափարը մրցանակակիր Միհրան Ստեփանյանի հետ, ով կարողացավ նկարել այն ինչ Վահագնը ի սկզբան է պատկերել էր իր մտորումների մեջ։ «Դա խորհրդանշում է անցումը իմ կյանքի մի շրջանից մյուսը՝ նոր սկիզբ, որտեղ պետք է ստեղծագործել՝ լրացնելով կյանքի գույները սեփական երևակայության միջոցով: 

Սա նոր գլուխ է ինձ համար, և ես չգիտեմ, թե դա ինձ ուր կտանի որպես արտիստ: Բայց ես հավատում եմ, որ այս նոր էջում լավագույնը դեռ առջևում է», - ասաց Ստեփանյանը, ով վերջերս Ակադեմիայի երաժշտական մրցանակաբաշխությունից երկու մրցանակ է ստացել լավագույն ջազային երգերի համար՝ «Synergy» և «Motion» գործերի համար: «Motion»-ը նաև արժանացել է «Global Music Awards»-ի արծաթե մեդալի և առաջադրվել Հոլիվուդի անկախ երաժշտական մրցանակաբաշխությունից «Ջազ» (Ֆյուժն/Բիբոպ) անվանակարգում: 

 Իմանալով, որ «A New Chapter» ձայնագրման գործընթացը տրանսֆորմացիոն է լինելու, Ստեփանյանը վավերագրել է հինգ մասից բաղկացած վավերագրական էպիզոդներով, ինչպես նաև թիզեր տեսահոլովակով, որը ներառում է կարճ վավերագրական շարքը: Յուրաքանչյուր դրվագ հեռուստադիտողներին տանում է ձայնագրման ստուդիա և ֆիքսում, թե ինչպես են երաժիշտները խոսում ալբոմի պատրաստման մասին: Որքան էլ Ստեփանյանը հարգանք ու ակնածանք է ներշնչում նախագծում ընդգծված վիրտուոզ երաժիշտների հանդեպ, նույնքան էլ նրանք արտացոլում են հիացմունքն ու գովասանքը ստեղնաշարահար-դաշնակահարի հիասքանչ հմտությունների վրա: 


Չնայած Ստեփանյանի վաղ ուսուցումը դասական երաժշտության մեջ էր, նրա ոգեշնչման աղբյուրը եղել են ջազն ու գոսպել երաժշտությունը: 

 Ստեփանյանը հաղթահարել է ահռելի խոչընդոտները՝ հասնելով այնտեղ, որտեղ նա գտնվում է հիմա, և նա դա արել է ինքնուրույն՝ իր արտասովոր տաղանդների և իր հանդեպ անհաղթահարելի հավատի վրա: Սա նշանակալի ձեռքբերում է արտադրության, գործիքավորման, երգերի և երաժշտության բնագավառներում:

 «Ես դեռ նպատակներ ունեմ հասնելու: Հիմնականում ցանկանում եմ, որ մարդիկ ինձ ճանաչեն ոչ միայն որպես ջազ երաժիշտ, այլ որպես մեկը, ով գրում է փոփ, R&B, սոուլ, lo-fi, ֆանկ և գոսպել երաժշտություն, ինչպես նաև ֆիլմերի սաունդթրեքեր: Եթե երազանք ունես, դիր քո նպատակները քո առաջ և հասիր դրանց առանց որևէ արդարացման: Երբեք մի հանձնվիր. Հավատա ինքդ քեզ. Շարունակիր կենտրոնանալ, քրտնաջան աշխատիր և ներդրում արա ինքդ քեզ վրա քո ապագայի համար»: 

«A New Chapter»-ը պարունակում է հետևյալ գործերը. “Synergy” featuring Dave Koz “Without Limits” featuring Mark Lettieri “Motion” featuring Ida Nielsen “Gravity” featuring Greg Howe and Philip Lassiter “So Good” featuring Eric Moore “Toy” “Revolution” “Hold My Hand” 
          
 Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք: