Աստղագուշակ՝ մայիսի 7-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ մայիսի 7-ի համար

 


ԽՈՅԵՐ

Այսօր դուք պետք է մտածեք ոչ միայն այն մասին, թե որքան լավ եք ձեզ զգում ձեր սիրելիի կողքին, այլեւ նրա, թե ինչպես է ձեր միությունը ընդունվում շրջապատի կողմից:

ՑԼԵՐ

Այսօր ձեր զենքը տեխնոլոգիաներն են: Դրանց օգնությամբ դուք կարող եք ձեր սիրելիից ստանալ այն պատասխանները, որոնք ցանկանում եք լսել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր չարժե ուշադրություն դարձնել սիրելիի մեկուսացվածությանը: Միգուցե նա հոգնել է եւ ցանկանում է քնել, իսկ ձեզ հետ շփվելուն նա դեմ չէ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա դաժան լինել ձեզ հետ: Միգուցե այդ կերպ նա ցանկանում է ձեզ դաստիարակել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք կարող եք ձեր սիրելիին հայտնել ձեր կարծիքը, սակայն հույս չունենաք, որ նա հաշվի կնստի դրա հետ: Աշխատեք չնեղանալ նրանից:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր անձնական կյանքում ձեզ մեծ ու լուսավոր ուրախություն է սպասվում: Այն կամ անակնկալ կերպով կգա կամ էլ սիրելիի թեթեւ ձեռքով:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին իրեն հոգեպես վատ կզգա, եւ միայն ձեր ուժերում է նրան բուժելը:

ԿԱՐԻճՆԵՐ

Աստղերը դժվարանում են ասել, թե ինչ է ձեզ սպասվում այսօր: Այնպես որ, եթե ցանկանում եք, որ աստղերը ձեզ օգնության հասնեն, երեկոյան սիրելիի հետ դուրս եկեք աստղազարդ երկնքի տակ զբոսնելու:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ թվում էր, թե դուք երբեք չեք ստանաս ձեր սիրելիից ձեր ուզածը, սակայն այսօր դուք կկարողանաք համոզել նրան:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր չարժե հիշել անցյալն ու նախկինում ունեցած հարաբերությունները: Այդ հիշողությունները միայն կխանգարեն ձեզ կերտել ձեր ապագան ներկայիս զուգընկերոջ հետ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ հետ այնպիսի բան կկատարվի, որը կստիպի ձեզ մտածել սիրելիի հետ հարաբերությունների նպատակահարմարության մասին:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին շատ է ցանկանում անակնկալ մատուցել ձեզ, իսկ դուք խանգարում եք նրան` երբեմն առանց հասկանալու: