Բրյունետը շքեղ տեսքով ներկայացավ «Եվրատեսիլ-2023»–ի պաշտոնական բացմանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրյունետը շքեղ տեսքով ներկայացավ «Եվրատեսիլ-2023»–ի պաշտոնական բացմանը




Երեկ Լիվերպուլում կայացել է «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական բացումը, որին Բրյունետը ներկայացել է իր ոճին հատուկ զգեստով, իսկ հետագայում մանրամասնել, որ զգեստը ստեղծելիս ոգեշնչվել են «Մայր Հայաստանի» արձանից:

Երիտասարդ դիզայներ Նարեկ Ջհանգիրյանն ինստագրամյան իր էջում պատմել է զգեստի մասին. «Ես ոգեշնչվել եմ Երևանի ամենանշանավոր տեսարժան վայրերից մեկից՝ Մայր Հայաստանի արձանից: Կնոջ այս հզոր մետաղական քանդակը կարելի է տեսնել քաղաքի կենտրոն մտնելիս և խորհրդանշում է հայ կանանց ուժը, հզորությունն ու գեղեցկությունը: Իմ զգեստն այս ուշագրավ արձանի ժամանակակից ներկայացումն է և նախատեսված է հարգանքի տուրք մատուցելու հայ կնոջ տոկուն ոգուն»: