Արվեստ հանուն խաղաղության - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արվեստ հանուն խաղաղության



«Արվեստ հանուն խաղաղության». Այս խորագիրն է կրում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանի անհատական ցուցահենդեսը, որը տեղի կունենա հունիսի 19-ին ժամը 18:30-ին «Նարեկացի» արվեստի միությունում ՝ «Hi-Am» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։ 


Արտակ Թադևոսյանի աշխատանքները ներկայացվում են «HayAr» բրենդի ներքո։ Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են։ 


Արվեստագետն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում ամբողջ աշխարհին։

 Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների ստեղծմանը։ 



Անհատական ցուցահանդեսում կներկայացվեն Արտակ Թադևոսյանի հեղինակած զարդերը,քանդակները և գեղանկարները, որոնք թեև արվեստի տարբեր ուղղություններ են ներկայացնում, բայց կրում են նույն ուղերձը՝ խաղաղություն ամբողջ աշխարհին։