Լրահոս

Բրյունետը պատասխանել է «Եվրատեսիլ»-ի երկրպագուների հարցերին


Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի շրջանակում հյուրընկալվել է Be My Guest հաղորդաշարին։ Երգչուհին խոսել է երաժշտությունից, կյանքի ամենամեծ ցանկությունից եւ պատասխանել երկրպագուներից մի քանիսի հարցերին։ Հաղորդավարուհի Կլարա Ամֆոն հետաքրքրվել է՝ երբվանի՞ց է Բրյունետը երգով զբաղվում։ «4 տարեկանում հաճախել եմ երգի դասընթացնրի, 11 տարեկանում սկսեցի գրել երգեր»,-ասել է երգչուհին։
Հարցին՝ ինչ նամակ կգրեր ինքն իրեն ապագայում, Բրյունետը պատասխանել է,-«Սիրիր ինքդ քեզ, գտիր քո ներքին խաղաղությունը, եղիր լավը եւ հաճույք ստացիր ամեն վայրկյանից»։

Երկրպագուներից մեկն իր նամակում հետաքրքրվել է՝ ո՞րն է Հայաստանի ներկայացուցչի ամենամեծ ցանկությունը․ «Կյանքում ամենամեծ ցանկությունս խաղաղությունն է։ Շատ կարեւոր է, երբ շուրջդ խաղաղ է, միայն այդ դեպքում կարող ես ստեղծագործել եւ կենտրոնանալ քո գործերի վրա»,-նշել է երգչուհին։

Խոսելով իրեն ոգեշնչող արտիստներից՝ Բրյունետն առանձնացրել է Ռիհաննային ու կատարել նրա երգից մի հատված։ Մանրամասները՝ տեսանյութում։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին