Project LA-ը նոր երգ է թողարկել՝ հիմնված Գևորգ Էմինի բանաստեղծության վրա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Project LA-ը նոր երգ է թողարկել՝ հիմնված Գևորգ Էմինի բանաստեղծության վրա


Project LA-ը նոր երգ է թողարկել՝ հիմնված Գևորգ Էմինի «Քո ձեռքերը» բանաստեղծության վրա։

Քո ձեռքերը

Ես սիրո՜ւմ եմ ձեռքերը քո
Որոնք, արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենի՛ց ամուր գրկում,
Սակայն երբեք չե՛ն... բանտարկում.
Ինձ աշխարհի տե՛րը անում,
Սակայն երբեք չեն տիրանում.
Օղակի պես շուրջս պրկվում,
Բայց չե՜ն խեղդում, այլ` լոկ փրկո՜ւմ....
Քո ձեռքե՛րը, - Նո՜ւրբ, երգեցի՜կ,
Որոնց ափում, Ես` չո՜ր խեցի,
Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
Ես սիրում եմ ձեռքերը քո...
Մարգարի՛տ եմ քիչ-քիչ դառնում...
- Իսկ Մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի՛ն,
Երբեք պիտի չխնայե՜ս,
Կրծք՛իդ վրա՛ պահես...

Գևորգ Էմին

 
խոսք. Գևորգ Էմին
երժշտ. Լևոն Արևշատյան
գործիքավորում՝ Խաչիկ Սահակյան
Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Սուրեն Սահակյան