«Լյուբոյ» տղամարդ ինձ տեսնում ա՝ սիրահարվում ա. Հասմիկ Կարապետյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լյուբոյ» տղամարդ ինձ տեսնում ա՝ սիրահարվում ա. Հասմիկ Կարապետյան


Վերջին շրջանում երգչուհի Հասմիկ Կարապետյանը բավականին ակտիվացել է։ Նա հաճախ է ելույթներով հանդես գալիս, ինչպես նաև փորձում է ակտիվ լինել համացանցում։

Մասնավորապես` ինստագրամյան իր էջում երգչուհին սկսել է գերակտիվություն ցուցաբերել, նա անընդհատ հրապարակումներ է անում իր առօրյայից, ներկայացնում ու անընդմեջ խոսում իր համերգներից, ինչպես նաև երբեմն հարցուպատասխանի միջոցով շփվում իր հետևորդների հետ:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Նա նաև զվարճալի տեսանյութեր է հրապարակում, որոնցից մեկում նա ասում է, որ «լյուբոյ» տղամարդ, որ իրեն տեսնում ա, սիրահարվում ա:

Հետաքրքրականն այն է, որ ավելի ուշ երգչուհին որոշել է ջնջել տեսանյութը: Ըստ ամենայնի նրան հորդորել են գնալ այդ քայլին:

Մեր աչքից չի վրիպել, որ հետևորդներից նրան հարց են ուղղել 3-րդ երեխա ունենալու հետ կապված: Սրան ի պատասխան Հասմիկը պատասխանել է, որ ոչ` իրենք չեն ունենա 3-րդ երեխա:

Նշենք, որ երգչուհին երբեմն չի խուսափում խոսել իր անձնականի մասին`ակնարկելով, որ իրենց կյանքում ամեն բան հարթ չէ: Հետևորդներից մեկի հարցին`արդյոք Հասմիկն ու ամուսինը երբեմն ունենում են տարաձայնություններ, Հասմիկը ծիծաղով նշել է «երբեմն» բառը`այդ կերպ հաստատելով, որ տարաձայնություններն առկա են և հաճախակի են:

Հետաքրքրականն այն է, որ տարիներ առաջ ամուսնուն իդեալական ներկայացնող երգչուհին, այսօր որոշել է անկեղծանալ»:

Դիտեք նաև՝