Սե՞ր է․ի՞նչ է կատարվում Շակիրայի եւ Թոմ Քրուզի միջեւ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սե՞ր է․ի՞նչ է կատարվում Շակիրայի եւ Թոմ Քրուզի միջեւ




Այս տարին մեզ շարունակում է զարմացնել հայտնի զույգերով, որոնք մենք երբեք չէինք կարող պատկերացնել: Սկզբում հայտնի դարձավ Մոնիկա Բելուչիի եւ Թիմ Բերթոնի հարաբերությունների մասին՝ Թիմոթի Շալամեի եւ Քայլի Ջենների սիրավեպից հետո, իսկ այժմ լուրեր են տարածվել, որ Շակիրան եւ Թոմ Քրուզը միասին են։ Նման խոսակցություններ ի հայտ եկան այն բանից հետո, երբ աստղերին միասին նկատեցին Գրան պրի Մայամիի Ֆորմուլա 1-ում։ Զգացմունքների դրսեւորումներ չենք տեսել, բայց աղբյուրները պնդում են, որ նրանց միջեւ «քիմիա» կա։

Page Six-ի աղբյուրը պնդում է, որ Թոմ Քրուզը հիացած է Շակիրայով։ «Նա շատ հետաքրքրված է. Շակիրային փափուկ բարձ է պետք, որ ընկնի նրա վրա, դա կարող է լինել Թոմը: Նա գեղեցիկ եւ տաղանդավոր տղամարդ է», - ասել է անանուն աղբյուրը: Նրա խոսքով՝ դերասանը հանդիպումից հետո ծաղիկներ է ուղարկել երգչուհուն։