Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համար




ԽՈՅԵՐ

Թող այսօրը հիանալի առիթ լինի, որպեսզի հիշեք ձեր կամ ձեր սիրելիի մանկությունը: Գնացեք ձեր կամ նրա դպրոց, այցելեք ուսուցիչներին, զբոսնեք դպրոցի տարածքում եւ այլն:

ՑԼԵՐ

Այսօր պետք է ազատ ժամանակ գտնեք սիրելիի հետ անկեղծ զրույց ունենալու համար: Այդ զրույցը շատ ավելին կարող է տալ, քան տարատեսակ ակնարկները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ շատ թույլ եւ անօգնական կթվա, որը ձեզ ոչ թե կտխրեցնի, այլ կբարկացնի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ձեր օգնության եւ աջակցության կարիքը կզգա ցանկացած հարցում, այնպես որ` եթե կարծում եք, որ կարող եք օգտակար խորհուրդ տալ նրան, ապա անպայման արեք դա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Վատ օր չէ միեւնույն տրամադրությամբ սրտերի մտերմացման համար: Խնդիրն այն է, որ դուք չեք կարողանում ռիսկի դիմել եւ անել առաջին քայլը: Սկսեք մտածել այդ ուղղությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր որքան էլ ցանկանաք գոհացնել սիրելիին, դժվար թե ստացվի ձեզ մոտ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կպարզեք, որ ձեր եւ ձեր սիրելիի միջեւ տեղի է ունցել մի բան, որը դուք սխալ եք հասկացել, իսկ նա էլ ձեզ չի բացատրել, թե ինքն ինչպես է ընդունել դա: Իսկ այսօր այդ ամենը կբացահայտվի...

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա երես տալ ինքն իրեն ինչ-որ բացառիկ, էկզոտիկ բանով: Եթե չեք ցանկանում, որ նրա այդ ցանկությունները հեռվացնեն ձեզ միմյանցից, ապա ստիպված եք ինքներդ կատարել դրանք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա անակնկալ մատուցել ձեզ, որը ձեզ միաժամանակ ե'ւ կուրախացնի, ե'ւ կզարմացնի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Լավագույն բանն այսօր ձեզ համար կլինի ընտանիքի հետ քաղաքից դուրս գնալը, ընդ որում` ձեր եւ սիրելիի ծնողների հետ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Համբերատար եղեք սիրելիի նկատմամբ: Այո', նա իդեալական չէ, սակայն դուք հենց այդպիսին եք նրան սիրում:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելիի հանդեպ անբացատրելի ջերմություն կզգաք, որով կցանկանաք կիսվել ամբողջ աշխարհի հետ: