Լրահոս

Բրյունետը գրավեց 14-րդ տեղը՝ «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, հաղթող ճանաչվեց Շվեդիան




«Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչ Լորենն իր «Tattoo» երգով։

Լորենը վաստակեց 583 միավոր։

Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ հորիզոնականը՝ Իսրայելը։ 

Հայաստանի պատվիրակ Բրյունետն այս երաժշտական մրցույթին ներկայացել էր Future lover երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14–րդ տեղը։

Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում մեր երկիրը ստացավ 69 միավոր, իսկ հանդիսատեսի քվեարկությամբ` 53 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին