Լրահոս

Արա Մարտիրոսյանն ու սիրելին`միասին. Բացառիկ


Նախորդ ամիս StarNews-ը հայտնեց, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն`Արա Մարտիրոսյանը նոր սիրելի ունի, ում անունը Ալլա է:

Երիտասարդ Ալլան մասնագիտությամբ բժշկուհի է`ատամնաբույժ։ Ալլան Մոսկվայից է: Այս պահին Ալլան և Արան միասին են`Մոսկվայում, StarNews-ը ներկայացնում է զույգի նոր կադրը:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արան նոր սիրելիին վերջերս գերշքեղ`100.000 $ արժողության ավտոմեքենա է նվիրել։

Հավելենք նաև, որ StarNews-ը խոսել է նաև Ալլայի անձնականի մասին: Արա Մարտիրոսյանի նոր սիրելին, մասնագիտությամբ բժշկուհի`ատամնաբույժ Ալլան, որդի ունի:

Նրա որդին մեծ տղա է, ով չի ապրում մայրիկի հետ Հայաստանում: Ալլայի որդին`Արմանը, արտերկրում է բնակվում, սակայն մայրիկի հետ կապը չափազանց մեծ է:

Նրանք հաճախ են միմյանց հետ ճամփորդում, իսկ Ալլային ճանաչողները նաև կփաստեն, թե որքան հաճախ են հեռախոսազանգերը մոր և որդու: Այս դեպքում`տարածությունը ավելի է մեծացրել Ալլայի և որդու կապը:

Թե ինչ զարգացումներ կունենա Արա-Ալլա զույգի պատմությունը և արդյոք նրանք ևս ցանկանում են ամուսնանալ և երեխաներ ունենալ, պարզ կդառնա ավելի ուշ: