Լրահոս

Միհրան Ծառուկյանը`ընտանիքով արտագաղթելու մասին


Վերջին տարիներին հայ հայտնիներից շատերն են արտագաղթում և բնակություն հաստատում ԱՄՆ-ում:

StarNews-ի աչքից չէր վրիպել, որ օրերս ԱՄՆ են մեկնել Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյանը:

Զույգը մեկնել էր իրենց որդու հետ և ինչպես Արփին է խոստովանել`առաջին անգամն են Ռոբի հետ այդքան երկար ճանապարահ գնացել:

Այս ամենից հետո խոսակցություններն ակտիվացան, որ Միհրանն ու Արփին ևս արտագաղթել են: Այս լուրերին Միհրանը որոշել է վերջնականապես հստակ պատասխան տալ:

 
 Նա ընտանեկան լուսանկար է հրապարակել ու նշել, որ շատ շուտով վերադառնալու են հայրենիք:

«Քանի որ շատ եք հարցնում ու գրում, մշտական ենք տեղափոխվել ԱՄՆ թե՞ ոչ ,
Ուզում եմ միանգամից պատասխանել ,
սիրելի հայեր ջան ,
ո՛չ իհարկե , մենք չենք արտագաղթել մեր հայրենիքից, շատ շուտով վերադառնալու ենք : Ու դեռ շատ անելիքներ ունենք մեր Մայր Հայաստանում »:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին