Լիլիթ Բասյանը ցույց է տվել իրենից տարիքով փոքր նոր սիրելիին. սննդաբանի նոր հրապարակումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիլիթ Բասյանը ցույց է տվել իրենից տարիքով փոքր նոր սիրելիին. սննդաբանի նոր հրապարակումը




Ինչպես արդեն տեղեկացրել ենք դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը`Լիլիթ Բասյանը, հետաքրքիր և ռոմանտիկ սթորիներ էր հրապարակել:

Նա ցույց էր տվել իր 1000+ վարդերը, ինչպես նաև Լիլիթի ձախ ձեռքին նկատելի էր եղել նշանադրության մատանի:

Եվ ահա Լիլիթը հրապարակել է իր նոր սիրելիի հետ լուսանկար: Սակայն սննդաբանը ցույց չի տվել սիրելիի ամբողջական դեմքը:

Ըստ StarNews-ի տեղեկությունների`Լիլիթի սիրելին իրենից տարիքով փոքր է:



Նշենք նաև, որ Լիլիթը սկսել է հաճախակի հրապարակումներ անել, որում նա ցույց է տալիս իր նոր սիրելիի նվերներն ուղղված իրեն:

Լիլիթը ցույց է տվել, թե ինչ շքեղ ծաղկեփունջ է ուղարկել իր սիրելին: Նա տեսանյութին կից գրել է ` «A», ինչին կից ավելացրել է հավերժության սիմվոլը:



Հավելենք, որ օրերս Լիլիթը հրապարակել էր թանկարժեք թևնոց, որը ևս ստացել էր սիրելիից:

Նշենք, որ Լիլիթի այս խոստովանություններից հետո Ալեքսանդրը մեկը մյուսին հաջորդող խորհրդավոր հրապարակումներ է անում, որոնք շատերը կապում են նախկին կնոջ անձնական կյանքի իրադարձությունների հետ: