Աստղագուշակ՝ մայիսի 17-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ մայիսի 17-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր շատ բաներ վերանորոգելու փոխարեն, կփչացնեք դրանք: Նույնը վերաբերում է նաեւ ձեր հարաբերություններին: Այնպես որ, եթե ձեզ մոտ չի ստացվում կառուցել, ուրեմն ավելի լավ է այսօր ոչինչ չձեռնարկեք:

ՑԼԵՐ

Այսօր տան իրադարձությունները կխախտեն ձեր ծրագրերը: Օրինակ, հնարավոր է` ձեր ընտանիքի անդամներից որեւէ մեկը հյուր ունենա, որի հետ դուք եւս ստիպված կլինեք զրուցել, սուրճ պատրաստել նրա համար: Այդ ամենը կձախողի ձեր պլանները, ինչը ձեզ կբարկացնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ գրկել, համբուրել եւ ջերմացնել, սակայն նա դա չի կարող անել ինչ-ինչ պատճառներից ելնելով: Մի կողմից նրան կխանգարի սեփական ամաչկոտությունը, մյուս կողմից` ձեր զբաղվածությունը: Մի՞գուցե, հետաձգեք որոշ գործեր վաղվան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ որոշումներ կայացնելիս կխանգարեն ավագ սերնդի ներկայացուցիչները: Նրանք եւ նրանց կենսափորձը կշեղեն ձեզ ձեր ուղուց` խորհուրդ տալով առաջնորդվել ուղեղով: Ամեն դեպքում, վատ խորհուրդ չէ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար չի լինի ձեզ որեւէ ռիսկային գործողության մղելը: Դուք` ինքներդ էլ եք պատրաստ ռիսկի դիմել: Սակայն դա նրա մոտ այդքան ակնհայտ ցույց մի տվեք: Թող նա անակնկալի գա:

ԿՈՒՅՍԵՐ

Օգնության ձեռք մեկնեք, նրան, ով դրա կարիքն ունի եւ ձեր օգնության դիմաց ոչինչ մի խնդրեք: Նախ` այդ ամենը կփոխհատուցվի, հետո էլ ձեր սիրելին ձեզնով հպարտանալու եւս մեկ առիթ կունենա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ կհասկանա ձեր կատակները: Դրա համար նա ջանք գործադրելու ցանկություն էլ չի ունենա: Փորձեք հասկանալ նրա տրամադրությունն ու համբերատար լինել նրա հետ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր որեւէ գիրք ընթերցեք սիրելիի հետ, փիլիսոփայեք, շախմատ խաղացեք: Այսպես եւ ուղեղը կմարզեք, եւ ավելի կմտերմանաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ կքննարկեք այնպիսի թեմաներ,որոնք ձեզ հետ բացարձակապես կապ չունեն: Օրինակ` կխոսեք բնության, տիեզերքի եւ կենդանիների մասին: Միայն թե աշխատեք չվիճել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր շատ կցանկանաք հետ բերել այն անձնավորությանը, որին սիրել եք նախկինում: Դրա համար դուք ջանք ու եռանդ չեք խնայի, նույնիսկ աչք կփակեք ձեր հպրտության վրա: Բայց իզուր. Այն ձեզ դեռ շատ է պետք գալու:

ՋՐՀՈՍՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր ձեր բոլոր մտահոգություններով կիսվել սիրելիի հետ` լինի դա սեր, խանդ, հոգատարություն… Հարմար օր է ցանկացած թեմա քննարկելու համար:

ՁԿՆԵՐ

Եթե ձեր սիրելին վարորդ է, ուրեմն այսօր դուք նրան շատ քիչ կտեսնեք: Դուք սովորաբար երեկոներն անցկացնում եք ընթերցելիս կամ էլ հեռուստացույցի առջեւ: Այսօր դուք ավելի շատ նրա ջերմության եւ սիրո կարիքը կունենաք: