Լրահոս

«Ես երազել եմ աշխարհի ամենահարուստ մարդը լինեմ. զարմանում եմ, որ աշխարհում աղքատ մարդիկ կան, քանի որ հնարավորությունները շատ են աշխատելու և լավ ապրելու». Սուպեր Սաքո




Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հարցազրույցի հյուրն էր Սուպեր Սաքոն, որը հարցազրույցի ընթացքում նաև խոսել է մուղամից և այսօրվա հիթերից:

«Մուղամը մերն է եղել: Կոմիտասը եկել և մաքրել է դա, քանի որ, երբ մատուցել է այդ երաժշտությունը Եվրոպային նրանք չեն հասկացել այդ նոտաները, իսկ ինքը հայ երգը տարածելու համար եկել ու ջնջել է այդ նոտաները, ես գիտեմ այդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել է նման նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել»,- ասաց նա:

Խոսելով երազանքների մասին ռեփերը նշեց, որ տեսակով երազող է:

«Ես երազել եմ աշխարհի ամենահարուստ մարդը լինեմ. զարմանում եմ, որ աշխարհում աղքատ մարդիկ կան, քանի որ հնարավորությունները շատ են աշխատելու և լավ ապրելու»,- նշեց Սուպեր Սաքոն:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին