«Մուղամը մերն էլ ա եղել»․ ռեփեր Սուպեր Սաքոյի կարծիքը՝ բանավեճի առարկա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մուղամը մերն էլ ա եղել»․ ռեփեր Սուպեր Սաքոյի կարծիքը՝ բանավեճի առարկա




Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոյի հնչեցրած ձևակերպումը հեռահար բանավեճի է վերածվել:

Սուպեր Սաքոն, խոսելով «մուղամի» մասին, նշել է, թե այն միայն հարևան երկրներինը չէ։

«Բայց ո՞վ ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա: Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ «ծռած» նոտաները, իրանց տհաճ ա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար, հետ ա եկել ու ջնջել էդ նոտաները։ Ես գիտեմ էդ պատմությունը։ Պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,- ասել է նա:


Այս ձևակերպմանն արձագանքել է դերասան Դավիթ Աֆրիկյանը։

«Վատն էն ա, որ ազգիս 90%-ը այ սենց տգետ, անմշակույթ, անկիրթ, անգրագետ ա մտածում։ Բա էլ ինչի՞ եք բողոքում. հեսա շուտով ձեր սիրած ազգի հետ մուղամ կերգեք: Թե բա` զուտ զալ ա լցրել Կոմիտասը»,- գրել է Դավիթ Աֆրիկյանը։