«Ցուլիկ сопротивляется»․ Լիլի Մորտոյի եւ նրա սիրելիի կրքոտ պարը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ցուլիկ сопротивляется»․ Լիլի Մորտոյի եւ նրա սիրելիի կրքոտ պարը



Women’s club-ի մասնակից, մոդել, երգչուհի Լիլի Մորտոն նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է սիրելիի հետ։


Ինստագրամյան էջում տեղադրված հոլովակում Լիլին մոխրագույն հագուստ․ տոպ եւ կարգո թրենդային տաբատ, որոնք համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նրա ուղիղի հարդարված մազերն արձակված են, նախընտրել է ընդգծված շպար։ Տեսանյութում լսվում է Լիլիի երգը, իսկ նա պարելով մոտենում է սիրելիին եւ նրա պարին հրավիրում։ Սակայն վերջինս դիմադրում է։ «Ցուլիկ сопротивляется», - հրապարակումը հումորով մակագրել է Լիլի Մորտոն։


Ավելի վաղ հրապարակված կադրերում զույգը պատկերված էր լողափին։ Լիլին սեւ շորտեր եւ տոպ է կրում։ Նա մեղմ համբուրում է սիրելիին։ «Ի՞նչ տարբերություն, թե ով է ավելի ուժեղ, ով ավելի խելացի, ով ավելի գեղեցիկ, ով ավելի հարուստ: Քանի որ արդյունքում միայն կարեւոր է՝ դու երջանիկ մարդ ես, թե ոչ։ Ես աշխարհի ամենաերջանիկն եմ...», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Լիլին։