Շակիրան հանգստանում է 230,000 դոլար արժողությամբ զբոսանավում՝ հարկերից խուսափելու մեղադրանքների պատճառով

46-ամյա Շակիրան ընկերների հետ իր հանգիստն է վայելում Մայամիում՝ Mastercraft X24 նավում: Զբոսանավի արժեքը 230.000 դոլար է։
Միեւնույն ժամանակ Բարսելոնայում երգչուհուն մեղադրանք է առաջադրվել Իսպանիայի հարկային ծառայության դեմ չորս հանցագործության մեջ։ Նա, իբր, չի ներկայացրել եկամուտների եւ հարստության հարկի հայտարարագրեր 2012, 2013 եւ 2014 թվականների համար, եւ հարկվող միջոցները դուրս է բերել օֆշորային հաշիվներ: Ընդհանուր առմամբ նշանակված է 12 դատական նիստ, որոնց ընթացքում ցուցմունք կտան հարյուրավոր վկաներ։