77-ամյա Շերը մտածում է, թե երբ է, վերջապես, իրեն ծեր զգալու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

77-ամյա Շերը մտածում է, թե երբ է, վերջապես, իրեն ծեր զգալու




Լեգենդար Շերը վերջերս դարձավ 77 տարեկան․ իր ծննդյան օրը հայտնի երգչուհին ինքն իրենից հետաքրքրվել է, թե, վերջապես, երբ է իրեն ծեր զգալու։

Աստղը Twitter-ում շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին ծննդյան օրվա մաղթանքների համար: Խոսելով իր տարիքի մասին՝ Շերն ասել է, որ շարունակում է «լսել այս թվերը, բայց ես, անկեղծ ասած, չեմ կարողանում հասկանալ։ Ինչ-որ մեկդ, խնդրում եմ, ասեք ինձ… ե՞րբ ես ինձ ծեր կզգամ: Սա ծիծաղելի է։ Ի՞նչն է սխալ թվերի մեջ: Ես դիսլեքսիա ունեմ, եւ թվերն ինձ համար դժվար ընկալելի են»,-գրել է նա:

Այս ամսվա սկզբին հիթմեյքերն ավարտեց հարաբերությունները Ալեքսանդր Էդվարդսի հետ, ով իրենից մոտ երկու անգամ երիտասարդ է:

36-ամյա երաժշտական ​​պրոդյուսերն ու Շերը առաջին անգամ հանդիպել էին 2022 թվականի նոյեմբերին։ Մի քանի օր անց Շերը սոցցանցերում հաստատել էր սիրավեպն ու ուղղակիորեն անդրադարձել 40-ամյա տարիքային տարբերությանը։ Ընդունելով, որ ոմանց դա կարող է «մի քիչ ծիծաղելի» թվալ, նա պնդել է, որ դա աշխատում է «իրական կյանքում», քանի որ ինքն ու Էդվարդսը լավ են միմյանց հետ՝ նշելով, որ տարեց տղամարդիկ իր հանդեպ առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում: