Լրահոս

Երգիչ Էրիկը նորություն ունի




Էրիկ Կարապետյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի․ այս մասին երգիչը հայտնել է ինստագրամյան իր էջում։ «Կա մեկը»՝ սա է այն երգը, որի հիման վրա լինելու է նոր հոլովակը։ Երգիչը կրկին աշխատել է ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ։ Ինստագրանյան «սթորիներից» պարզ է դառնում, որ տեսահոլովակի ստեղծման համար համագործակցել են նաեւ «Ամարաս» պարային համույթի հետ։


Երգչի հրապարակած կադրերը սեւ ու սպիտակի մեջ են, որտեղ Էրիկը իրեն հատուկ դասական ոճում է։

Մոտ մեկ ամիս առաջ Էրիկը, կրկին Արթուր Մանուկյանի հետ համագործակցությամբ, ներկայացրել էր իր վիզուալ ալբոմը՝ «Հանուն քեզ» խորագրի ներքո։ Այն բաղկացած է 5 տեսահոլովակից՝ «Քամին տանի», «Երկուսով», «Իմ լուսին», «Միլիոն ու մեկ» եւ համանուն՝ «Հանուն քեզ» երգերի հիման վրա։