Մոխրոտի մասին հեքիաթը սարսափ ֆիլմ է դառնալու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոխրոտի մասին հեքիաթը սարսափ ֆիլմ է դառնալու




Ռեժիսոր Լուիզ Ուորենի շնորհիվ Մոխրոտի մասին հեքիաթը կդառնա սարսափ ֆիլմ։

Նա մտադիր է արտադրել եւ բեմադրել «Մոխրոտի անեծքը» սարսափ ֆիլմը՝ հիմնված հայտնի հեքիաթի վրա, որը արդիականացվել էր երեխաների համար 1950 թվականի «Դիսնեյի» տարբերակով: Սյուժեի մանրամասները դեռեւս հայտնի չեն, սակայն հաստատվել է, որ սցենարը գրել է Հարի Բոքսլին, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Քելի Ռայան Սանսոնը, Քրիսի Վուննան եւ Դենիել Սքոթը: Նկարահանումները կսկսվեն հաջորդ ամիս՝ Մեծ Բրիտանիայում:

«Սա Մոխրոտի աներեւակայելի եզակի տարբերակն է, որը մենք բոլորս սիրում ենք եւ գիտենք: Մի քանի հերոսներ կմահանան նրա ձեռքով»,-Bloody Disgusting-ին ասել է Ուորենը: «Կարծում եմ՝ սարսափի սիրահարները կվայելեն իմ մութ վերապատումը»։

«Մոխրոտի անեծքի» մասին հայտարարվեց անմիջապես այն բանից հետո, երբ Dolphin Medien-ը եւ Red Shadow Studios-ը հայտարարեցին Վինի Թուխի եւ Փիթեր Պենի վրա հիմնված երկու սարսափ ֆիլմերի թողարկումների մասին, որոնք կոչվում են «Վինի Թուխ. մահվան տունը» եւ «Փիթեր Պենը գնում է դժոխք»: