Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համար

ԽՈՅԵՐ
Այսօր շատ բան կցանկանայիք փոխել ձեր անձնական կյանքում, եթե միայն չվախենայիք փոփոխություններից: Բայց այս կյանքում մի բանի հասնելու համար միշտ էլ պետք է դիմել կտրուկ քայլերի:
ՑԼԵՐ
Այսօր պետք չէ ոչ մի հարցում կտրուկ լինել: Սիրելիի հետ ավելի լավ է ավելի մեղմ ձեւով բանակցությունների հասնել: Միայն այդպես կկարողանաք ճիշտ լուծումներ գտնել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր կհասկանաք, որ անձնական կյանքն ավելի հեշտ միջոցներով կարելի է դասավորել, քան դուք պատկերացնում էինք: Իսկ մի՞գուցե պետք է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի հետ կքննարկեք ձեր հարաբերությունների ապագան: Աշխատեք այնպես անել, որ այդ ապագան նրա համար էլ նույնքան վառ եւ հետաքրքիր լինի, հակառակ դեպքում՝ նա կարող է հրաժարվել ձեր կողքին լինելուց:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեզ շատ միայնակ կզգաք առանց ձեր սիրելիի: Բայց պետք չէ այդքան տխրել: Մի օր այս մենության պահերը երանությամբ եք հիշելու:
ԿՈՒՅՍԵՐ
Եթե շատ ցանկանաք, այսօր ձեզ կհաջողվի իրականացնել ձեր ամենանվիրական երազանքներից մեկը: Սիրելին էլ ամեն ինչ կանի, որպեսզի ձեր երազանքն իրականություն դառնա, քանի որ դրանից կախված է նաեւ նրա երջանկությունը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Պետք չէ այսօր շատ անկեղծանալ սիրելիի հետ: Նրան ձեր պատմություններն այնքան էլ հետաքրքիր չեն լինի, բայց քաղաքավարությունից ելնելով նա դա ձեզ ցույց չի տա:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր դուք ամբողջ ընտանիքի վրա կբարկանաք՝ կարծելով, թե նրանց պատճառով կորցրել եք ձեզ համար շատ կարեւոր մի իր: Փորձեք ավելի ուշադիր նայել պայուսակի մեջ: Հնարավոր է՝ ոչինչ էլ չեք կորցրել, պարզապես այսօր մի փոքր ցրված եք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ հեշտ չի լինի տանից հանել, իսկ եթե դուրս էլ գաք, նա ով ձեզ ուղեկցում է, կփոշմանի դրա համար: Եթե ցանկանում եք հանդիպել սիրելիին, ավելի լավ է դա անեք հենց տանը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ հեշտությամբ ձեզ կդրդի խենթությունների, քանի որ նրա հետ ցանկացած արկած անմոռանալի կլինի ձեզ համար:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր լավ կլինի, որ առաջնահերթ ուշադրություն դարձնմեք ոչ թե արտաքին գեղեցկությանը, այլ հագուստի հարմարավտությանը: Այսօր բոլորին ավելի շատ կգրավեք ձեր աշխատունակությամբ, քան տեսքով:
ՁԿՆԵՐ
Պետք չէ այսօր բարկանալ ձեր սիրրեկլիի հումորի զգացումի վրա: Այո, նա այսօր մի փոքր լուրջ կլինի: Փորձեք հասկանալ նրան. միգուցե, աշխատանքում կան որոշակի խնդիրներ: