Beatbox` Արամեի դստեր եւ որդու կատարմամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Beatbox` Արամեի դստեր եւ որդու կատարմամբ



Արամեն Instagram-ում երեխաների մասնակցությամբ հումորային տեսանյութ է հրապարակել, որում դուստրը՝ Աննա Մարիան, եւ որդին՝ Մարատը, beatbox են կատարում։ Հոլովակը դրական մեկնաբանություններ է առաջացրել երգչի հետեւորդների շրջանում։


Հավելենք, որ Արամեն հաճախ է կիսվում երեխաների հետ ջերմ հոլովակներով։ Երգիչը կամ երգում է նրանց հետ, կամ իմպրովիզային երգեր կատարում նրանց համար։
 

Վերջին շրջանում Արամեն ու կինը՝ Աննա Թովմասյանը, երեխաների հետ իրենց հանգիստն էին վայելում Դուբայում։ Աննան հաճախ էր կիսվում ընտանեկան լուսանկարներով, իսկ այսօրվա հրապարակման մեջ հրաժեշտ է տվել Դուբային՝ ցուցադրելով այնտեղ անցկացրած իրենց ժամանցից եւս մի քանի արեւոտ ու տաք կադրեր։