Արմենիա հեռուստաընկերության հունիսմեկյան ֆոտոշարքը




Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Արմենիա հեռուստաընկերությունն իրականացրել է հունիսմեկյան հումորային ֆոտոշարք Գագիկ Շամյանի և երեխաների հետ, որոնք հրապարակված են հեռուստաընկերության ինստագրամյան էջում, որոնց կից գրված է. «Արտառոց վթար ArmeniaTV-ում:Կոչ ենք անում փոքրիկ վարորդներին երթևեկելիս կրկնապատկել զգոնությունը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը դեպքի վայրից»:

«Ժամ»-ում այսօր ևս փոքրիկներն են, օրվա լրահոսի նյուզմեյքերները կադրից այն կողմ աշխատում են, իսկ երեխաներից զատ տաղավարում են նաև եղել հայտնի մուլտհերոսներ, որոնք սպորտային մեկնաբան Երվանդ Հակոբյանի հետ «21» էին խաղում: