«Աղջիկս մտավ կյանքի նոր փուլ». Դիանա Գրիգորյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Աղջիկս մտավ կյանքի նոր փուլ». Դիանա Գրիգորյան



Սցենարիստ Դիանա Գրիգորյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ հայտնելով դստեր հաջողության մասին:

«Որպեսզի ընտանիքում, հասարակության մեջ մեծացող երեխան լինի պաշտպանված, նա պետք է մեծանա ու զարգանա առողջ մթնոլորտում՝ բավարարված լինելով ոչ միայն նյութական, այլ՝ հոգևոր կարևոր պահանջմունքներով։ Երեխային կրթելու, դաստիարակելու, սովորեցնելու գործը յուրաքանչյուրս պետք է սկսի ինքնակրթությամբ։ Միայն իր հնարավորությունները ճանաչող, իր նպատակներն ու առաքելությունը հստակ գիտակցող, իր սկզբունքների ու արժեքների համակարգը ձևավորած անհատը կարող է դառնալ ապահովություն և ասպար երեխայի համար։ Ուստի, հարկ կա թանկարժեք հեռախոսները, զանազան խաղերն ու ցուցադրական բրենդային հագուստները նախ և առաջ փոխարինել անհրաժեշտ տեղեկատվությամբ, կյանքի ու հետագա մասնագիտության համար պիտանի գիտելիքով, ստեղծել դաշտ՝ տրամաբանելու և սեփական ճշմարտությունը գտնելու համար։ Մի տվեք երեխային գումար, տվեք բոլոր հնարավորությունները` ապագայում իր շատ մեծ գումարը վաստակելու համար։ Տվեք նրան մեծ ձեռքբերումների հետ ճիշտ վարվելու հմտություն։ Օգնեք ձևավորել նրա սովորություններն ու բնավորությունները։ Սա է առողջ ու ազնիվ, պետականամետ ու արդար հասարակություն ունենալու գրավականը։ Եվ դա պետք է սկսել այսօր, հիմա, ամեն մեկս մեզնից։
Օրհնված թող լինի Ձեր ամեն օրը:
Հ.Գ. Աղջիկս մտավ կյանքի նոր փուլ, ես հպարտ եմ, որ հենց Նրա մայրն եմ։ Աստված օրհնի նոր ուղիդ»,- լուսանկարին կից գրել է Դիանա Գրիգորյանը: