
Անահիտի հետեւորդները նրան ոգեւորել են դրական մեկնաբանություններով։ Շատերը նշել են, որ երգն ավելի են հավանել հենց նրա կատարմամբ։ Երգչուհին Instagram-ում հրապարակել է երգի կարճ տարբերակը, սակայն հավելել, որ այսօր YouTube-ում այն կներկայացնի ամբողջական տարբերակով։
Ինչ վերաբերում է երգի օրիգինալ կատարողին, հավելենք, որ Լորինը «Եվրատեսիլ»-ում տոնել է իր երկրորդ հաղթանակը։ Երգչուհին տարիներ առաջ հաղթել էր նաեւ «Եվրատեսիլ 2012»-ում։ Նրա երգը՝ Euphoria-ն կրկին վերածվել էր համաշխարհային հիթի։