«Քայլում էի մերկ». Ջիգանն առաջին անգամ բարձրաձայնել է Սամոյլովայի հետ վիճաբանության իրական պատճառը




Ռեփեր Ջիգանը խոստովանել է, որ կնոջ հետ հարաբերություններում հերթական տարաձայնության պատճառն ալկոհոլից իր կախվածությունն է եղել։ Պավել Վոլյայի շոուում նա մանրամասն պատմել է, թե ինչպես են սկսվել խնդիրները եւ ինչու է Օքսանա Սամոյլովան նեղացել նրանից։

«Գնացի Դուբայ, այնտեղ ձանձրալի էր։ Ձանձրույթից սկսեցի խմել, սկյուռիկներ էի բռնում, քայլում էի մերկ, լողում էի լողափում։ Արաբները շոկի մեջ էին։ Ու՞մ հետ չի պատահում», - անկեղծորեն խոստովանել է ռեփերը։

Մինչ վիճաբանությունը զույգն իսկապես հանգստացել է Դուբայում, իսկ Մոսկվա վերադառնալուց անմիջապես հետո բաժանվել են։ Երկրպագուները ենթադրում էին, որ Ջիգանը կրկին վերականգնողական փուլ է անցել պոռթկման պատճառով: Դրանից հետո նա սկսել է հրապարակավ ներողություն խնդրել Սամոյլովայից։

«Ներիր, սխալվել եմ: Էլ երբեք նման բան չեմ անի։ Խոստանում եմ, որ սա վերջին անգամն է։ Ես հրաժարվել եմ գարեջրից։ Խոստանում եմ, որ ես կլինեմ աշխարհի լավագույն ամուսինն ու լավագույն հայրը: Ներիր ինձ, ես քեզ շատ եմ սիրում եւ հավիտյան կսիրեմ»,- ասել է նա գարնանը Բաստայի շոուի ժամանակ:

Օքսանա Սամոյլովայի սիրտը հալվել է. որոշ ժամանակ անց զույգը հրապարակել է տեսանյութ, որում նրանք հայտարարել են իրենց միավորման մասին: Միաժամանակ, բլոգերը նշել է, որ բոլոր զույգերն էլ ունենում են դժվարություններ, բայց ոչ բոլորն են նրանց նման եւ ստիպված չեն դա ապրել բոլորի աչքի առաջ։

Վերամիավորումից հետո Ջիգանը լիովին հրաժարվել է ալկոհոլից եւ չի ծխում, ինչպես նաեւ սկսել է իր ողջ ազատ ժամանակն անցկացնել ընտանիքի հետ: