
Վառ մշակութային իրադարձություն «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում»:
Դաշնակահար Վահագն Հայրապետյանի և ժողգործիքների վարպետ Ավագ Մարգարյանի համերգը։ Նրանց իմպրովիզացիայում հայկական ժողովրդական մոտիվները կհանդիպեն իսկական ջազի ազատությանն ու անկաշկանդությանը։
Վահագն Հայրապետյանը հայկական և համաշխարհային ջազի աստղ է, կոմպոզիտոր և կատարող, որը փայլում է աշխարհի լավագույն հարթակներում։ Մարդ, որը կարծրատիպերի գերի չի դառնում, որոնք ջազային երաժշտությունը պարփակում են պարզունակ շրջանակների մեջ, նա հարստացնում է այն ազգային մոտիվներով, մեկնաբանում, վերաիմաստավորում։ Եվ այս ամենը՝ ոճի անկրկնելի զգացումով, էներգիայով և խարիզմայով, որին անհնար է դիմակայել։
Հունիսի 22-ին 19։30 Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ (Սարյան 19-21) 5000 դրամ: Գրանցվեք 091 844241 հեռախոսահամարով կամ անձնական հաղորդագրություն ուղարկեք հիմնադրամի ինստագրամյան էջին։