Վալդիս Պելշը շտապ վիրահատության է ենթարկվել




Ռուս շոումեն Վալդիս Պելշը շտապ վիրահատության է ենթարկվել սրտի իշեմիկ հիվանդության պատճառով, հայտնում է Mash Telegram ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ Պելշը ենթարկվել է կորոնար արտրի ստենտավորման՝ զարկերակում տեղադրվել է հատուկ մետաղական ցանց՝ անոթի լույսը վերականգնելու համար։ Վիրահատությունը, ըստ աղբյուրի, բարեհաջող է անցել, այժմ հեռուստահաղորդավարն իրեն լավ է զգում եւ բժիշկների հսկողության ներքո ապաքինվում է։

Ավելի վաղ հեռուստահաղորդավար Վալդիս Պելշի տնօրեն Թավրիզ Շահիդին Газета.Ru-ի հետ զրույցում հերքել էր հաղորդավարին սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացնելու մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ այժմ Պելշը պլանային հետազոտություն է անցնում, նա առողջական խնդիրներ չունի։ Շահիդին ավելացրել է, որ հիացած է կլինիկայի անձնակազմի ագահությամբ, ովքեր տեղեկատվությունը զարդարում են «անհեթեթություններով»: