Լրահոս

Չափը նշանակություն ունի՞. չափել են hայ տղամարդկանց առնանդամը




Միջին հայ տղամարդու առնանդամի չափը 13,14 սմ է, այս եզրակացությանն են եկել մի խումբ հետազոտողներ, ովքեր վերլուծել են գրեթե 90 երկրների տվյալները՝ պարզելու, թե որ երկրի տղամարդկանց է պատկանում ամենմեծ սեռական օրգանի չափը:

Համաձայն World Data-յի հրապարակած հետազոտության՝ առաջատարը Էկվադորցիներն են՝ տպավորիչ 17,61 սմ-ով, առաջին եռյակում է նաեւ Կամերունը՝ 16,67սմ եւ Բոլիվիան՝ 16,51սմ:

«Այս կայքում ոչ մի այլ թեմա չի պահանջվել տղամարդկանց սեռական օրգանների միջին չափից ավելին», - ասում է World Data-ի հեղինակը՝ բացատրելով, որ կայքի թիմն ուսումնասիրել է 2001 թվականի ուսումնասիրությունները՝ ամբողջական ցանկը կազմելու համար:

Հետաքրքիր է, որ գիտնականները ոչ մի կապ չեն գտել հասակի եւ առնանդամի չափի միջեւ՝ հերքելով այն հին առասպելը, որ բարձրահասակ տղամարդիկ ավելի մեծ չափսեր ունեն:

Մինչդեռ Էկվադորցի տղամարդկանց մոտ առկա են էրեկցիայի ժամանակ ամենամեծ առնանդամները, այս երկրում տղամարդկանց միջին հասակը համեմատաբար ցածր է` 168սմ: Հայ տղամարդկանց դեպքում միջին հասակը 178 սմ է:

Այս տարվա սկզբին մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ առնանդամի միջին չափը մեծացել է վերջին 30 տարիների ընթացքում, բայց դա կարող է պայմանավորված լինել այնպիսի անառողջ սովորություններով, ինչպիսիք են չափից շատ ուտելը եւ նստակյաց ապրելակերպը:

«Զարգացման ցանկացած ընդհանուր փոփոխություն մտահոգիչ է, քանի որ մեր վերարտադրողական համակարգը մարդու կենսաբանության ամենակարեւոր մասերից մեկն է», - ասում է հետազոտության հեղինակ բժիշկ Մայքլ Էյզենբերգը: «Եթե մենք տեսնում ենք նման արագ փոփոխություններ, դա նշանակում է, որ ինչ-որ հզոր բան է տեղի ունենում մեր մարմնի հետ»: