Կայացավ HAUSER-ի երեւանյան մենահամերգը․ մանրամասներ երաժշտի մենահամերգից
«Ես այնքան ուրախ եմ, որ այստեղ եմ կյանքումս առաջին անգամ։ Շնորհակալ եմ, որ եկել եք իմ մենահամերգին։ Հուսով եմ՝ լավ ժամանակ կանցկացնենք միասին»,-ելույթի սկզբում նշեց HAUSER-ը, որը բեմից հանդիսատեսին հաղորդեց իր էներգիան ու հոգին։
Համերգի ամենատպավորիչ հատվածը նրա ու հանդիսատեսի անմիջական հանդիպումն էր, երբ երաժիշտն իջավ բեմից ու սկսեց նվագել իրեն շրջապատած երկրապագուների կողքին։
Ելույթի նախօրեին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, արտիստը վստահեցրել էր, որ համերգը մեծ անակնկալ կլինի իր երաժշտության սիրահարների համար։ Դատելով հանդիսատեսի արձագանքից՝ համաշխարհային աստղին հաջողվեց գերել նաեւ հայ հանդիսատեսի սրտերը։
Հավելենք, որ ՀԱՅԱ փառատոնի շրջանակում՝ հուլիսի 28-ին, Երեւանում ելույթ կունենա նաեւ հայտնի դիջեյ MARTIN GARRIX-ը։