Լրահոս

Պիկեն կամուսնանա



Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն պատրաստվում է ամունանալ իր ընկերուհի Կլարա Չիայի հետ:

«Պիկեն ու Չիան կամուսնանան: Մենք ունենք տեղեկություն, որ Ժերարն առաջարկ է արել իր ընտրյալին: Զույգն այդ մասին կհայտարարի հունիսի 24-ին կայանալիք ֆուտբոլիստի եղբոր հարսանեկան արարողության ընթացքում»,- հայտնում է OK Diário-ի լրագրող Անդրիանո Սիլվան:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Պիկեն ու կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրան 12 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել էին 36-ամյա ֆուտբոլիստի դավաճանության պատճառով: Զույգն ունի երկու երեխա՝ Միլանը և Սաշան:

Աշնանը իսպանացին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: