Ռոզա Լինը Տորոնտոյում բացել է Էդ Շիրանի համերգը՝ չմոռանալով շեշտել Եռագույնը


Երգչուհին Էդ Շիրանի հետ հանդիպումից եւ իր ելույթից լուսանկարներ է տեղադրել եւ շնորհակալություն հայտնել համերգից ստացած ջերմության համար,-«Երկու անմոռանալի օրեր Տորոնտոյում: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Էդ Շիրան, շնորհակալ եմ ինձ մասնակիցը դարձնելու համար. քո երկրպագուներն ամենաջերմն են»,-գրել է Ռոզան:

Երգչուհին իր հագուստը չի մոռացել լրացնել հայկական դետալներով. ելույթի ժամանակ Ռոզան կրել է սեւ տոպ, սեւ տաբատ ու սպորտային վերնազգեստ, իսկ գոտուց ամրացրել Հայաստանի դրոշի գույներով կախազարդ:
Հիշեցնենք, որ երգչուհին շրջագայում է Էդ Շիրանի հետ՝ բացելով նրա համերգները:





