Աստղագուշակ՝ հունիսի 24-ի համար

ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ վճռական պետք է լինի, որպեսզի համոզի ձեզ, որ ձեր խնդիրների լուծման իր մեթոդները ճիշտ են: Ի դեպ, նրա համառությունը կտա ցանկալի արդյունքներ:
ՑԼԵՐ
Այսօր դուք ձեր սիրելիի համար ամեն ինչ պետք է լինեք, որպեսզի նա ցանկացած պարագայում զգա ձեր հոգատարությունը: Եղեք նրա համար կին, մայր, ընկեր եւ Պահապան Հրեշտակ: Նա պետք է զգա, որ դուք ամեն հարցում իրեն աջակցում եք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Լողացեք ջրի հոսանքին հավասար, եղեք այպիսին, ինչպիսին ձեզ կցանկանան տեսնել: Երբ ձեզ հանկարծ համակի թախիծը եւ ձեր դեմքին հայտնվի տխուր խորհրդավորություն, գնացեք եւ ծանոթացեծ այն մարդու հետ, որին համակրում եք: Այսօր բարեհաջող օր է նման ծանոթության համար:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեզ կատարյալ երջանկության համար պետք է մի լավ ֆիլմ դիտել: Ընտրեք արկածային մի ֆիլմ եւ այն դիտեք որեւիցե մեկի հետ: Ընդ որում` պարտադիր չէ, որ այդ անձնավորությունը ձեր շրջապատից մեկը լինի: Նա կարող է լինել պարզապես հետաքրքիր մեկը, որի հետ լավ ժամանակ կանցկացնեք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր կլինի այնպես, ինչպես դուք եք պլանավորել: Դուք դրա համար նույնիսկ ջանք չեք գործադրի: Ձեզ կմատուցեն այն կերակուրը, որը դուք սիրում եք, կլսեք այն երաժշտությունը, որը հաճելի է ձեր ականջին: Մի խոսքով, հրաշքներով լի օր է ձեզ սպասվում:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք կցանկանաք հայացք նետել դեպի ապագան եւ հասկանալ, թե ինչ է ձեզ եւ ձեր սիրելիին սպասվում ապագայում: Աստղերը խորհուրդ են տալիս շատ չխորանալ ապառնի ժամանակի մեջ, պարզապես երջանիկ ապրել տվյալ օրով:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ավելի լավ է ուշադրություն դարձնեք ոչ թե ձեր արտաքին գրավչության, այլ հարմարավետության վրա: Օրն այնպես կդասավորվի, որ ձեզ պետք չի լինի գեղեցիկ երեւալ. Դուք պետք է պատրաստ լինեք ցանկացած իրադարձության:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ շարժուն կլինի: Նա չի ցանկանա անգործ նստել, գոնե, մեկ վայրկյանով: Ինչպես ասում են` նա այսօր իրեն սնդիկի պես կպահի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ոչինչ չի հասկանա ձեր վերաբերմունքից եւ պահվածքից: Սակայն եթե նրան կարողանաք պարզ ձեւով բացատրել, թե ինչ է իրականում կատարվում, իրավիճակը կփոխվի եւ ձեր միջեւ խաղաղություն կհաստատվի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Դուք հաճախ եք մտածում ձեր եւ ձեր սիրելիի ապագայի մասին: Աստղերը խորհուրդ են տալիս չլարվել եւ ապրել այսօրվա երջանիկ պահերով:
ՋՐՀՈՍՆԵՐ
Դուք հոգնել եք ձեր հարաբերությունների միապաղաղ ընթացքից, սակայն շուտով ձեզ լուրջ փոփոխություններ են սպասվում: Դա կարող է լինել տարաձայնության տեսքով, բայց այն ինչ-որ բարեփոխում կմտցնի ձեր հարաբերություններում:
ՁԿՆԵՐ
Այսօր հանգամանքներն ամեն ինչ կանեն ձեզ ձեր սիրելիից կտրելու համար: Սակայն փորձեք անտեսել ամեն ինչ եւ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել ձեր սիրելիին: