
«Հրաշալի մթնոլորտ էր Հայաստանի հավաքականում։ Իմ առաջին հույզերի մասին կարող եմ ասել, որ առաջին երկու օրը մինչև վերջ չէի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է պատահել։ Միայն երրորդ օրը եկավ գիտակցումը, որը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում առաջին գոլս եմ խփել Հայաստանի հավաքականում», – ասել է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը՝ Մոսկվայի ակումբի մամուլի ծառայության հարցազրույցում։
Տիկնիզյանն ավելացրել է, որ հիմա կենտրոնացած է «Լոկոմոտիվում» արդյունքներ ունենալու վրա։